
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է Թբիլիսիի մերձակայքում նոր միջազգային օդանավակայան կառուցելու որոշման մասին։
«Մենք հանգել ենք այն որոշման, որ անհրաժեշտ է կառուցել նոր օդանավակայան, որը կլինի միջազգային, ժամանակակից մակարդակի: Կարծում ենք՝ դրա համար լավագույն վայրը Վազիանին է՝ նախկին օդանավակայանը: Ցանկանում ենք հրավիրել լավագույն ճարտարապետներին, դիզայներներին և մասնագետներին, որպեսզի ուսումնասիրեն այս վայրը և վերջնական որոշում կայացնեն»,-նշել է նա՝ կառավարության նիստում: