
Սիրելի ՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում:
Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետական մարմինների աշխատակիցների համար գործում են սպասարկման առանձին կետեր:
Շրջաններում կտրոնների բաշխման գործընթացը կմեկնարկի շաբաթվա ընթացքում, որի վերաբերյալ հանդես կգանք լրացուցիչ ծանուցմամբ:
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե