ԱՄՆ-ն գոհ է հայ-ադրբեջանական բանակցություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Նահանգները իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած առաջնորդների հանդիպման առնչությամբ»,- «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։ Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

Պաշտոնյան հավելել է․ «Ակնկալում ենք այս ամսվա վերջին Վաշինգտոնում հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»:

Հիշեցնենք, որ 12-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում արտգործնախարարները կհանդիպեն։




Լրահոս