Զելենսկին արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է  անցկացնելու, որը կապված է Կախովկա հիդրոէլեկտրակայանի պայթյունի հետ: Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինն իր հերթին ասել է, որ հինգ ժամվա ընթացքում ջրի մակարդակը Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի մասնակի փլուզումից հետո կհասնի կրիտիկական մակարդակի։ Նա նաև հայտարարել է Դնեպրի աջ ափից բնակիչների տարհանման մասին, որոնց ջրհեղեղ է սպառնում։

Ավելի վաղ վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը հայտնել էր, որ Կախովկայայի հիդրոէլեկտրակայանի փլուզումից հետո մոտ 300 տուն կարող է հայտնվել ջրհեղեղի գոտում։




Լրահոս