Արթուր Դավթյանի կադրերից դեռ ազատվում են. ովքեր են ազատված դատախազները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Hayastan.newsն այսօր տեղեկություն էր տարածել, թե Աննա Վարդապետյանը երեկ Կոտայքի մարզի դատախազ, Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանին անսպասելի ազատել է Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից և նշանակել գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալ։ Դրանից հետո արդեն այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանը այսօր արդեն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մյուս կողմից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Աննա Վարդապետյանի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով, Գևորգ Բաղդասարյանի՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացրելը սպասելի էր, քանի որ Աննա Վարդապետյանի՝ դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո նա այն քիչ մարդկանցից էր, որ մնաց իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ միակ տեղակալը, որը դատախազությունը չի լքի, Գեւորգ Բաղդասարյանն է: Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաեւ «Մարտի 1-ի» գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը: Պետրոս Պետրոսյանը ևս նախկին դատախազի ընկերներից է: Ստացվում է՝ Արթուր Դավթյանի կադրերից ազատման գործընթացը դեռ չի ավարտվել:

Ք.Մ.




Լրահոս