Կողոպուտ, պաշտոնական կեղքից. ինչ բացահայտումներ են եղել 1 օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման` 12, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 4, կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, թմրանյութի իրացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ շահագործման, գույքի պահպանության պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի ու երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս