Արարատը՝ ամենամեծ թերակատարում ունեցող մարզպետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում շարունակվել են 2022 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Այդ քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2022-ին մարզպետարաններին տրամադրված գումարների ամփոփ ցուցանիշները:

Ըստ այդմ՝ 10 ծրագրի և 22 միջոցառման համար տարեկան պլանով մարզպետարաններին ընդհանուր առմամբ հատկացվել է 5,3 միլիարդ դրամ: Սակայն իրականացվել է դրանից ավելի պակաս գումար՝ մոտ 5 միլիարդ 281 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 98,5 տոկոս:

Ըստ այդմ, Արարատի մարզպետարանն ամենամեծ թերակատարում ունեցող մարզպետարանն է: Տարեկան պլանը եղել է 482 միլիոն,  կատարվել է 431 միլիոն: Իսկ ամենափոքր թերակատարում ունեցող մարզպետարանը Վայոց ձորի մարզպետարանն է, որի ճշտված պլանը կազմել է 411 միլիոն, և կատարվել է 409 միլիոն 854 հազար դրամ:




Լրահոս