ArmLur.am-ը Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների, Տիգրան Ավինյանին աջակցելու եւ Հայկ Մարությանի մասնակցության վերաբերյալ զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ:
«Ես նորմալ եմ համարում, որ քաղաքական ուժերը վաղ շրջանից փորձում են քաղաքացիների աջակցությունը ստանալ, հուսանք սա կնպաստի, որ ավելի մեծ թվով մարդիկ մասնակցեն ընտրություններին, շատ կարեւոր է, որ մարդկանց մասնակցությունը բարձր լինի, մնացած ամեն բան պետք է օրենքի շրջանակում լինի»,-ասում է Խաժակյանը:
Ինչ վերաբերվում է ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցությանը՝ Խաժակյանը նշեց, որ քաղաքական ուժերի կոնֆիգուրացիաների հարցը դեռ հստակեցված չէ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան