
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 19.50-ին, Մարտիրոս Սարյանի պուրակում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, նաև բաժին են հրավիրել մեկ տղամարդու:
Ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնում են, որ նրանք նշված պուրակում, խախտելով հասարակական կարգը, քաշքշել են իրար և հնչեցրել հայհոյանքներ: Անձնական խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է 8,8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: