Տիգրան Արզաքանցյանը գնել է Բաց TV-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝  գործարար, նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը գնել է Բաց TV-ի յութուբյան ալիքը:

Նշենք, որ ավելի վաղ  ArmLur.am-ը գրել էր, որ Տիգրան Արզաքանցյանն ու կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, արդեն տևական ժամանակ է ինչ ընդհատակ են անցել:

Ավելին՝ մենք գրել էինք, որ Նատալյա Ռոտենբերգը Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում իր անունը կրող բրենդային խանութը փակել է, սակայն ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, որ «Մարիոթ» հյուրանոցում առկա խանութ-սրահի մասնաճյուղը բաց է հաճախորդների համար:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի հունիսին Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցությունից։ Իսկ արդեն հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ռոտենբերգի Ուեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ առգրավվել է այն բանից հետո, երբ նա չի վճարել հիփոթեքը: Այս մասին հայտնում էր Daily Mail-ը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս