Հունիսի 7-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ, Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը:

Թեման՝ ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաները և դրանց կոռուպցիոն հետևանքները:

Հասցե՝ Կորյունի 19, 3-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք):

Հեռ.091 500992, 098 500448

***

Հունիսի 7-ին, ժամը 14:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա անվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենի մամուլի ասուլիսը (Գերմանիա)։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի նրա մասնակացկությամբ Դիլիջանում և Երևանում անցկացվող համերգներին, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մարզային համերգաշարին։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի չորս մարզերում շարունակում է իրականացնել միջազգային համերգաշար՝ չորս հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։

Նախագիծի երրորդ փուլի շրջանականերում ՀՀ Տավուշի մարզում կհյուրընկալվի անվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա)։

Հունիսի 8-ին, ժամը 19:00-ին երաժիշտը հանդես կգա Դիլիջանի «Դիլիջազ» համալիրում։ Համերգին մասնակցում են՝ Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Նիկողայոս Վարդանյանը (թավջութակ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):

Բացի այդ, երաժիշտը համերգով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Համերգը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 19։00-ին: Երեկոյի ընթացքում կհնչեն Մարկուս Շտոկհաուզենի ջազային ստեղծագործությունները՝ շեփորի, էլեկտրոնային գործիքների և ջազ տրիոյի համար:

Մարզային համերգաշարի շրջանակներում Հայաստանի չորս մարզերում կհյուրընկալվեն չորս աշխարհահռչակ երաժիշտներ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա), ալտահար Վենսան Ռուայեն (Ֆրանսիա)։ Երաժիշտները ելույթներ կունենան համապատասխանաբար՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համերգներից բացի կանցկացվեն նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։

Մարզային համերգաշարի նպատակն է էլ ավելի ակտիվացնել մարզային կյանքն ու տեղաբնակներին նվիրել բարձրակարգ համերգային երեկոներ։

***

ՀՈՒՆԻՍԻ 7-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀԹԳՄ նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր  Հակոբ Ղազանչյանի, թարգմանիչ, գրականագետ Մարո Մադոյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային և Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական պետական թատրոններում կայացել են Հ. Ղազանչյանի բեմադրած «Ապրիր, քանի դեռ ապրում ես» պիեսի/հեղինակ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան/ բեմադրության առաջնախաղերը:




Լրահոս