
2012թ–ի պետական
բյուջեի նախագծով, որն այս օրերին քննարկվում է Ազգային Ժողովում, արտաքին հարաբերությունների ոլորտին տրամադրվելիք գումարը հավասար է 9.5 մլրդ
դրամի, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 6.5 տոկոսով: Այս գումարի
մեջ ներառված է արտգործնախարարության պահպանման ծախսերը` 971 մլն և
դեսպանությունների պահպանման ծախսերը: Ներկայացնելով նշված ոլորտին
հատկացվելիք բյուջետային գումարները, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ հաջորդ տարի խոշոր ֆինանսական ծրագիր է նախատեսված դեսպանությունների պահպանման գծով` 6 մլրդ
588 մլն ավելի գումար է հատկացվելու: Գումարը շոշափելի տարբերվում է ընթացիկ
տարվա բյուջեից, այն պատճառով, որ 2012թ–ին, նախատեսվել
է Դանիայի դեսպանության ստեղծման կապակցությամբ 43 մլն դրամ,
իսկ Լիտվայի դեսպանության ստեղծման նպատակով 194.2 մլն դրամ տրամադրել: Բացի այս,
75. 4 մլն դրամ ուղղվելու է ՀԱՊԿ ներկայացուցչի
համար