ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր ինչ գործ». Գեղարքունիքի մարզպետը՝ ալկոհոլի ազդեցության տակ վարելու և վարորդական վկայականից զրկվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի՝ հուլիսի 27-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի պատճառ է դարձել, նախ՝ Դիլիջանում, ապա Սեւանի ճանապարհին:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր Ոստիկանության լրատվական հասկանալու համար, թե ոստիկանությունն ինչ իրավախախտում է արձանագրել մարզպետի գործողություններում, եւ ինչ է արվել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետի գործողությունների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, այսինքն՝ մարզպետին քրեական պատասխանատվության չեն ենթարկի, փոխարենը, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշել են Կարեն Սարգսյանի մասով վարչական իրավախախտման գործընթաց սկսել՝ նրան զրկելով վարորդական իրավունքից: Ի դեպ, ըստ լուրերիէ մարզպետը ալկոհոլի ազդեցության տակ էր եղել։ Եվ ահա այսօր Ազգային ժողովում անձամբ մարզպետից փորձեցինք հետաքրքրվել, թե քանի ամսով զրկվեց վարորդական իրավունքից, հիմա իրավո՞ւնք ունի մեքենա վարել, թե՞ ոչ։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս