
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուս։
Նա 7-8-ը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։
Բելառուս կմեկնեն նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Գոռ Երանյանը և օգնական Ազատ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին Մինսկում։