Բիշքեկում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են իշխանության բռնի զավթման նախապատրաստման մեջ։ Այդ մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:
«Հանցավոր խմբավորումը նպատակաուղղված աշխատել է ողջ տարվա ընթացքում՝ իր շարքերում աջակիցներ և երկրի դժգոհ քաղաքացիներին հավաքագրելու համար», – հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն: