Մեյմանդարի շուկայի աշխատակցին կյանքից զրկելու գործը մտավ դատարան. սիրային կապի հետեւանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Աշոտի Կարապետյանը մեղադրվում է այն հանցավոր արարքի կատարման համար, որ 2023թ-ի հունվարի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» կոչվող գյուղմթերի շուկայի վերջնամասում գործող մանրածախ առևտրի համար նախատեսված սրահում, խանդի շարժառիթով, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ պահած կենցաղային օգտագործման համար նախատեսված դանակով մեկ անգամ հարվածել է Սարգիս Ատիկյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, ինչպես նաև մեկ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ նույն դանակով հարվածներ է հասցրել օգնության հասած Արթուր Հարությունյանի մարմնի տարբեր մասերին:

Այսպես.
Անդրանիկ Աշոտի Կարապետյանը դեռևս 2021 թվականի օգոստոս ամսից կասկածներ ունենալով իր կնոջ՝ Ալվարդ Դիլանյանի և իրենց հետ գյուղմթերքի առևտուր կատարած Սարգիս Ատիկյանի միջև եղած սիրային կապի վերաբերյալ, խանդի շարժառիթով, 2023թ-ի հունվարի 15-ին ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայի վերջնամասում գործող մանրածախ առևտրի համար նախատեսված սրահում հանդիպելով Սարգիս Ատիկյանին, մոտեցել և իր մոտ պահած կենցաղային օգտագործման համար նախատեսված դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս պարանոցի ձախ կեսի վերին երրորդականի առաջային մակերեսին՝ ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Այնուհետև՝ նույն դանակով հարվածներ է հասցրել օգնության հասած Ա.Հարությունայնի քրոջ որդու՝ Արթուր Հարությունյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս պատճառելով միջին ծանրության վնաս՝ «ձախ նախաբազկի վերին երրորդի ներսային մակերեսի կտրած-ծակած վերք՝ մկանների և անոթների վնասումով, աջ դաստակի ափային մակերեսի կտրած վերք» մարմնական վնասվածքներ, որից հետո հեռացել է նշված վայրից։
Այսինքն՝ Անդրանիկ Աշոտի Կարապետյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Գործը մտավ դատարան։

Ք.Մ.




Լրահոս