
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպում է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։
«Կանադայի հայ համայնքը հզոր է և եռանդուն, և երբ այսօր ես և Արամ Ա կաթողիկոսը հանդիպեցինք, խոսեցինք այդ մասին:
Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրագործված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին», – «Թվիթեր»-ում գրել է Թրյուդոն։
Արամ Առաջինը հովվապետական այցով Կանադա է մեկնել մայիսի 31-ին։