
Հունիսի 6-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են Բջնի գյուղի սարում։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ. Մ., ծնված 2003 թ. և Դ. Գ., ծնված 2003 թ.) և ուղեկցել Աղբյուրակի ջրամբարի մոտ: