
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հունիսի 12-14-ը կգործուղվեն Իտալիա:
Անահիտ Ավանեսյանը Հռոմում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ուխտի
միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը, իսկ Գնել Սանոսյանը Հռոմում ճանապարհաշինության ոլորտի
հարցերով քննարկման կմասնակցի:
Անահիտ Ավանեսյանի գործուղման հետ կապված ծախսերը կիրականացվի ՀՀ պետբյուջեի հաշվին, իսկ Սանոսյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Քրիստինա Մուշեղյան