ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը «խանդո՞ւմ է» Անահիտ Ավանեսյանին. հեռվից նկատողություն է անում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը շարունակում է իրեն որպես ընդդիմադիր դրսեւորել: Նա վերջին շրջանում հաճախ է «խանդի տեսարաններ սարքում» հատկապես Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ կապված, հավանաբար, Թորոսյանը դեռ չի հարմարվում այն փաստի հետ, որ Ավանեսյանը գործադիրում զբաղեցնում է իր տեղը, իսկ ինքն օրենսդիրում պատգամավոր է:

Արսեն Թորոսյանը գրեթե մշտապես փորձում է Ավանեսյանի գործունեության մեջ սխալներ, թերություններ գտնել, շտկել դրանք, դժգոհություններ է հայտնում նրա որոշումների մասով: Նա չի համակերպվում, որ Ավանեսյանն իրենից անկախ է գործում, իր թելադրանքները չի կատարում, իրեն չի ենթարկվում:

Թորոսյանը հերթական անգամ խանդի դրսեւորում է ցուցաբերել երեկ՝ իր ֆեյսբուքյան էջում, Անահիտ Ավանեսյանի որոշման հետ կապված:

Անահիտ Ավանեսյանը 2022թ-ի հոկտեմբերի 20-ին որոշում էր ստորագրել՝ հաստատելով տրանսպորտային միջոցների դեղարկղերում պարունակվող
պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը: Համաձայն հավելվածի այդ դեղերն են՝

1. Մանրէազերծված բինտ
2. չմանրէազերծված բինտ
3. էլաստիկ բինտ
4. մկրատ
5. բամբակ (խոնավածուծ, հիգրոսկոպիկ)
6. յոդ կամ պովիդոն յոդի 10%-անոց լուծույթ
7. մենթոլի լուծույթ մենթիլ իզովալերաթթվում (վալիդոլ)
8. կորվալոլ
9. նիտրոգլիցերին
10. անուշադրի սպիրտ
11. արյունահոսությունը դադարեցնող ձգալարան
12. կպչուն սպեղանի
13. ցավազրկող դեղեր:

Եւ ահա, Արսեն Թորոսյանը հերթական բացթողումն է գտել Անահիտ Ավանեսյանի այս որոշման մեջ:
Թորոսյանը գտնում է, որ Ավանեսյանի որոշմամբ հաստատված դեղերի ցանկում կան դեղեր, որոնք ունեն պահպանման հատուկ պայմաններ, ինչը մեքենայի մեջ հնարավոր չի լինի ապահովել, ուստի դեղերը շուտ կփչանան:

Թորոսյանը կարծում է նաեւ, որ վարորդները դժվար թե իմանան այնտեղ նշված դեղերի օգտագործման ճիշտ ցուցումները:
Բացի սա, Թորոսյանը նշել է, որ մեքենաների դեղարկղներում պարտադիր պարունակող ցանկը պետք է ներառի միայն բժշկական պարագաներ՝ առաջին բուժօգնության համար եւ ոչ թե դեղորայք:
Դիմելով Ավանեսյանին՝ Թորսյանը հորդորել է նախարարին վերանայել այդ որոշումը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս