ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոհար Դարբինյանն 2023 թվականի հունիսի 16-ից կազատվի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գոհար Դարբինյանին 2023 թվականի հունիսի 16-ից ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»:
ArmLur.am-ի՝ Կառավարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Գոհար Դարբինյանը տեսչության նախկին պետ Հակոբ Ավագյանի բարեկամուհին էր ու վերջինս կարելի է ասել տեսչությունում մատնված էր անգործության: Հակոբ Ավագյանի հովանավորության ներքո Դարբինյանն ամեն կերպ փորձել է իր պաշտոնը պահել՝ իշխանությունների մոտ ծանոթ գտնելով, սակայն նրան դա չի հաջողվել: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը չի հանդուրժել Գոհար Դարբինյանի անգործությունը, ինչի համար էլ վերջինս ազատման դիմում է ներկայացրել:
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում պետք է նաև որոշվի տեսչության ղեկավարի նշանակման հարցը ու չի բացառվում, որ Սլավիկ Սարգսյանը կնշանակվի այդ պաշտոնին: