Գևորգ Պապոյանի հեղինակած նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների շրջանում. ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած նախագիծը իսկական բունտ է առաջացրել կառուցապատողների շրջանում:
Պատգամավորն առաջարկում է հետևյալը. բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ում:

ArmLur.am-ը վերջին օրերին դժգոհություններ է ստանում կառուցապատմամբ զբաղվող ընկերություններից, որ պատգամավորի այս նախագիծը մեծ վնաս է հասցնելու կառուցապատման ոլորտին, կառուցապատողները նշում են, որ եթե գումար չստանան, չեն կարողանա աշխատանքը կատարել, նրանք մտադիր են մինչեւ անգամ բողոքի ակցիա կազմակերպել՝ ընդդեմ պատգամավորի հեղինակած նախագծի:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ ներսում ևս տարաձայնություններ կան նախագծի հետ կապված, պատգամավորները եւս առաջարկել են Պապոյանին հետ կանգնել իր մտադրությունից, բայց վերջինս չի ցանկանում հետքայլ անել:

Բանը հասել է մինչեւ անգամ Նիկոլ Փաշինյանին:  ArmLur.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանն ու Գևորգ Գևորգ Պապոյանը կառավարությունում հանդիպելու են կառուցապատողների հետ:

Առաջիկայում թեմայի վերաբերյալ կներկայացնենք նաեւ Գևորգ Պապոյանի պարզաբանումը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս