
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին՝ ժամը 12:00-17:00-ը, կդադարեցվի Վահրամ Փափազյան 26 շենքի, Վարդան Այգեկցու փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: