
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Թևոսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վրա տեղակայված սողնակային փականի աշխատանքի խափանման պատճառով հունիսի 7-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 5-րդ զանգվածի (ամբողջությամբ), Գյուլիքեխվյան փողոցի թիվ 4 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։