
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆրանսիայի նախագահի` Նիկոլա Սարկոզիի հետ ունեցած հանդիման ժամանակ ցանկացել է, որ նրա նորածին երեխան ավելի շատ նման լինի մորը քան հորը,- հայտնում է ИТАР-ТАСС-ը:”Երեխայի ծնվելուց հետո ես առաջին անգամ եմ հանդիպում ձեզ եւ ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ Կառլային: Ցանկանում են, որ ձեր դուստրը ավելի շատ նման լինի մորը, քան հորը,- ասել է Օբաման, ինչին հաջորդել է լրագրողների բարձր ծիծաղը եւ Սարկոզիի ուրախ արձագանքը:”Դա Բարաքի ազդեցությունն է, նա 4 տարի ինձ ասում էր, թե ինչ երջանկություն է աղջկա հայր լինելը: Ես ստիպված էի հետեւել նրա օրինակին”,- հետ չի մնացել Ֆրանսիայի նախագահը: