ՖՈՏՈ. Թաիրով գյուղի ջրից նմուշ են վերցրել և ուղարկել փորձաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով գյուղում արդեն երկար ժամանակ է չունեն խմելու ենթակա ջուր: Բնակիչների խոսքով, ամռան ամիսներին անհնար է ծորակից ջուր խմել, քանի որ այս շրջանում խմելու ջուրը փոխարինում են արտեզյան ջրով, ընդ որում՝ չափից շատ քլորի պարունակությամբ: ArmLur.am-ի հետ զրույցում Թաիրովի բնակիչները նշեցին, որ անորակ ջրի պատճառով գյուղի բազմաթիվ երեխաներ ունեն աղիքային խնդիրներ, փորլուծություն, մի քանիսն էլ գտնվում են հիվանդանոցում:

Բնակիչներն այս խնդրով բազմիցս բողոքել են տարբեր պատկան մարմինների, սակայն որևէ արդյուք չի եղել, իսկ «Վիոլա ջուր» ընկերությունից բնակիչներին պատասխանել են, որ ջուրը համապատասխանում է չափանիշներին, իսկ արտեզյանը խառնում են խմելու ջրին, քանի որ այն չի բավականացնում բնակիչներին:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է նաև ջրի գույնը, որն այսպիսիրն է (տես լուսանկար 1): Բնակիչները մեզ հայտնեցին, որ այս ջուրը  ուղարկվել է փորձաքննության. սպասում են պատասխանին:

լուսանկար 1




Լրահոս