Անահիտ Ավանեսյանը՝ Գառնիում տեղի ունեցած վթարից տուժած երեխաների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գառնիում տեղի ունեցած վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած պացիենտները, որ ծանր վիճակում էին, երկար բուժօգնության կարիք ունեն. այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պետք է հորդորեմ ծնողներին՝ ավտոմոբիլային տրանսպորտի մեջ անպայման պահպանել անվտանգության կանոնները։ Կարգավորում կա՝ մինչև 7 տարեկան երեխաներին ավտոմոբիլային տրանսպորտի մեջ պետք է փոխադրել միայն համապատասխան նստատեղի առկայության պարագայում։ Եթե դա չկա կամ ավելի մեծ տարիքի երեխաներ են, խնդրում եմ՝ պաշտպանիչ ամրագոտիներն անպայման օգտագործեն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ կա մեկ այլ արատավոր երևույթ․ երեխաներին նստեցնել առջևի նստատեղին. «Երբ ամեն անգամ լինում եմ բժշկական կենտրոններում, տեսնում եմ՝ ինչ ծանր գանգուղեղային տրավմաներով երեխաներ կան՝ միայն այն պատճառով, որ անվտանգության տարրական կանոններին չեն հետևում․ մարդու սիրտը կտոր-կտոր է լինում»։




Լրահոս