
Երևանի քաղաքապետի՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն լինելու է Մանե Թանդիլյանը։ Այսօր կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել, որ Թանդիլյանն է գլխավորելու իրենց կուսակցության՝ ավագանու անդամության թեկնածուների ցուցակը։
ArmLur.am-ը Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց, թե արդյոք իր և ՔՊ խմբակցության քաղաքապետի թեկնածուի ուժերը հավասար են, քանի որ Ավինյանն իրեն արդեն հաղթած թեկնածու է համարում։