
Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում համայնքի կոմունալ ծառայության պատասխանատու Սուրեն Թորոսյանը, ով նաեւ ՔՊ անդամ է, երեկ ծեծի է ենթարկել երիտասարդ տղայի, ով, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, առողջական լուրջ խնդիրներ ունի:
ՔՊ-ական պաշտոնյան գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի երիտասարդի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
ArmLur.am-ը միջադեպի վերաբերյալ զրուցել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ:
Քրիստինա Մուշեղյան