
Միակ բանը, որ այս փուլում պետք է անի Փաշինյանի կառավարությունը, դա 1991-2023թթ ընթացքին վերաբերող ՀՀ-Ադրբեջան փոխադարձ տնտեսական պահանջները բացառող համաձայնագրի կնքումն է, որը պետք է ամրագրվի նաև 2 պետությունների օրենսդրությամբ։
2020թ-ից սկսված և չավարտվող լայնածավալ զիջումները կարող են հանգեցնել հաջորդ` տնտեսական պատերազմին, երբ Ալիևը տարատեսակ հայցերով իր հարազատ Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանով ուղղակի կսննկացնի Հայաստանի Հանրապետությանը։
Առանց այս հարցի առաջնահերթ լուծման, գործող իշխանությանը պետք է ուղղակի արգելել կնքելու (ստանձնելու) որևէ քաղաքական բնույթի համաձայնագիր կամ պարտավորագիր։
Հ.Գ. Ի դեպ ՀՀ-ն ևս ունի տնտեսական վնասի պահանջի պատճառ` դա շրջափակումն է, որի պատճառած վնասները ահռելի են։
Տիգրան Մուրադյան, տնտեսագետ