
Նոյեմբերի 3 ին Իսրայելի բանակային ստորաբաժանումները
կրակ են բացել մի խումբ պաղեստինցիների ուղղությամբ, ովքեր կրակահերթ էին արձակում
Գազայի հետ սահմանի մոտ գտնվող ԶԻԿԻՄ կոչվող դաշտում աշխատող մարդկաց վրա: Այս մասին
գրում է The Jerusalem Post ը: Աղբյուրը փոխանցում է, որ իսրայելական
կողմից կորուստներ չկան և հավելում, որ ականանետերից արձակված կրակին իսայելցիները
պատասխանել են տանկային գրոհով: Մարտի դադարեցման
մասին այս պահին տեղեկություններ չկան: Հայտնի
է նաև, որ Գազայի հատվածից դեպի իսրայելական բնակավայրեր են արձակվում ինքնաշեն հրթիռներ,
իսկ Եգիպտոսի միջնորդավորված ջանքերը, կրակը դադարեցնելու ուղղությամբ, դեռևս արդյունքներ
են տալիս: