Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին։
«Մանչեսթեր Սիթին» արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ, այն ֆինանսական առումով ամենաուժեղ ակումբներից մեկն է։ Բայց «Ինտերը» պայքարելու է հաղթանակի համար։ Կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են ֆուտբոլում։
Բոլորը գիտեն, թե ով է այս հանդիպման ֆավորիտը, բայց մենք վճռական ենք տրամադրված պայքարելու և մեր երազանքն իրականություն դարձնելու համար»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում։