ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 7-ին, ժամը 23.15-ին, Թամանցիների փողոցում ծառայության ժամանակ ծխախոտային արտադրատեսակից օգտվելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնում են, որ վարչական արձանագրություն կազմելու ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Արձանագրություն կազմելու ընթացքում 45-ամյա վարորդը, բացելով պարեկային ավտոմեքենայի դուռը, նստելատեղին է դրել 20 000 դրամ արժողությամբ թղթադրամ, ինչից հետո պարեկները կաշառք տալու հիմքով նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: