
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է, թե ինչու է հետաձգվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը:
«Հանդիպումը սպասվում է մոտ ժամանակներս։ Որպես կանոն, գոյություն ունի համակարգումն իրականացնող կազմակերպիչ երկրի կողմից հանդիպման ճշգրիտ ժամկետները հայտարարելու պրակտիկա»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում հանդիպումը հետաձգվել է։