Ուկրաինան այս գիշեր ճեղքման փորձ է իրականացրել․ Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի զինված ուժերն այս գիշեր Զապորոժիեի ուղղությամբ ռուսական պաշտպանության ճեղքման փորձ են ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Այսօր գիշերվա ժամը 1:30-ին Զապորոժիեի ուղղությամբ մինչև 1500 հոգանոց 47-րդ մեքենայացված բրիգադի և 150 միավոր զրահատեխնիկայի ուժերով հակառակորդը մեր պաշտպանության ճեղքման փորձ է ձեռնարկել»,- նշել է նա։

Շոյգուն նաև նշել է, որ ռուսական հետախուզությունը ժամանակին է հայտնաբերել ուկրաինական ստորաբաժանումները, ապա կանխարգելիչ հարված է հասցվել հրետանու, ավիացիայի և հակատանկային միջոցներով օգնությամբ: Նրա խոսքով, մարտերը մոտ երկու ժամ են տևել, որի ժամանակ ուկրաինական կողմը կորցրել է մինչև 350 զինվոր, 30 տանկ և հետևակի 11 մարտական մեքենա։




Լրահոս