
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրառում է կատարել Թվիթեր-ի իր միկրոբլոգում։
«Երկընտրանքի առաջ եմ: Որպես մարդ, ով շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել Աշխարհի գավաթ 2023-ին, բայց որպես հայ ես ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս» ,-նշել է Արոնյանը։
Նա հավելել է՝ քանի որ Շախմատի միջազգային ֆեդերացիան խթանում է հիբրիդային ձևաչափը, ինքը կցանկանար խաղալ ցանկացած հնարավոր վայրից։