
ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են․ «Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով: Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:
Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»:
ArmLur.am-ի տեսախցիկը ևս ֆիքսել էր վթարը։