
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրավիրում է հանրահավաքի. «Վաղը հունիսի 9-ին ժամը 18։30 Ազատության հրապարակում «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հրավիրում է հանրահավաք «Նոր իշխանություն հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանով։ Ներկայացվելու է կառավարման նոր համակարգ, հատուկ արկղում հավաքելու ենք քաղաքացիների առաջարկությունները իշխանության արդյունավետ թիմ կազմավորելու վերաբերյալ։
Եկեք և մասնակցեք Հայաստանում ժողովրդական իշխանություն ձևավորելու գործընթացին»,-գրել է նա։