Կարուսելների շահագործման համար տեխնիկական նորմեր են սահմանվում․ նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ են սահմանվել։ Որոշումը ընդունվել է երեկ՝ կառավարության նիստի ժամանակ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարուսելները (ատրակցիոնները) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում և տվյալ ոլորտի լիազորող մարմինը հանդիսանում է ԱԻՆ-ը, Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշումը վերանայելու կամ այն ուժը կորցրած ճանաչելու մասով:

Նշվում է, որ ներկայումս Հայաստանում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Կառավարության որոշում, որը կսահմանի տեխնիկական անվտանգության կանոններ:

Ն․Հ․




Լրահոս