
Զոհված զինվորի մայրը զգացմունքների կծիկ է, նրան չի կարելի վերաբերվել այնպես, ինչպես սովորական մահկանացուի: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է հասարակական գործիչ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորմանը.
«Շատ տրամաբանական է, որ նրանք երբեմն չկարողանան իրենց տիրապետել և գործողությունների դիմեն, որոնք ընկալելի չեն: Համենայնդեպս, նրանց նկատմամբ և՛ երկրի ղեկավարը, և՛ ժողովուրդը պետք է հանդուրժող լինեն: Ավելի մեծ հանցանք գործած մարդկանց նկատմամբ հաճախ ավելի մեղմ են լինում»,-ասում է Տոնոյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան