Խոնարհվում եմ տիկին Գայանեի առաջ, բայց օրենքը հավասար է բոլորի համար․ Աշոտ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր դատարանի առջև պատասխանել է լրագրողների հարցերին։ Այսօր նրա առևանգման գործով դատական նիստը շարունակվում է։

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրեն առևանգելու փորձ կատարած Գայանե Հակոբյանին կրկին կալանավորելու՝ դատարանի որոշմանը։

«Իմ մոտեցումն այն է, որ դեպքը պիտի համապատասխան իրավական գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը, ուզում եմ ասել, որ դա ոչ մեկը չի նսեմացրել ու չի էլ կարող նսեմացնել։ Այո, ես խոնարհվում եմ բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ։ Խոնարհվում եմ տիկին Գայանեի առաջ, բայց միևնույն ժամանակ ասում եմ, որ օրենքը հավասար է բոլորի համար, ու յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պիտի օրենքին համապատասխան գնահատական ստանա»։




Լրահոս