Դատարանը «Մանախ» անունով հայտնի Արթուր Այվազյանի մասով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Այվազյանին, որը հանրությանը հայտնի է «Մանախ» անունով , մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 9-ին բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, դիտաավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով և բացառիկ ցինիզմով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դատարանն այս գործով կայացրել է որոշում եւ Արթուր Այվազյանին՝ մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակել և նրան մեղավոր ճանաչել 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի՝ 50.000(հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ Մանախն այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան: Դատախազն էլ իր հերթին է բողոքարկել՝ պահանջելով դատապարտել նրան երկու տարվա ազատազրկման։




Լրահոս