ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում թեժ է եղել: Թեման ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի օգնական Ամալյա Խաչատրյանին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի կազմում ներգրավելն է: Ու դա էլ քիչ է, Գիլոյանն իր օգնականին ներառել է վիզա ստացողների ցանկում ու Ամերիկայի Միացյան Նահագներ մեկնելու համար վիզա ստացել: Սա առաջացրել է ողջ նախարարության աշխատակազմի զայրույթը ու երեկ ողջ օրը թեժ քննարկվել է այս հարցը, թե ինչու պետք է Գիլոյանի օգնականը պետական բյուջեի հաշվին ԱՄՆ մեկնի, երբ այդ ոլորտի հետ որևէ կապ չունի:
ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Ամալյա Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ես սպորտի նախարարությունում եմ աշխատում եւ տարբեր կազմակերպչական հարցերով այնտեղ օգնելու եմ: Ես որպես բասկետբոլիստ չեմ ընդգրկվել հավաքականի կազմի մեջ, ես տարբեր կազմակերպչական, փաստաթղթային հարցերով օգնում եմ իրենց, իմ հաշվին գնում եմ, իմ հաշվին գալիս եմ: Ես ԱՄՆ եմ գնում իմ հաշվին, պետությունից 10 դրամ չեմ ստանում, ես արձակուրդ եմ վերցնում, գործուղման չեմ գնում, որեւէ խնդրահարույց բան չկա»,-վստահաբար հայտարարեց մեր զրուցակիցը:
Բայց փաստ է մի բան, որ նախարարությունում այս հարցը մեծ բունտ է առաջացրել:
Լիդա Եղիազարյան