Քիչ առաջ Գայանե Հակոբյանի պաշտպանները դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենց ու իրենց վստահորդի միջև դիրքորոշման փոփոխություն է եղել, նրանք այլևս պաշտպանություն չեն իրականացնելու Գայանե Հակոբյանի նկատմամբ։ Փաստաբանների պնդմամբ՝ այդպիսի ցանկություն է հայտնել հենց Գայանե Հակոբյանը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ դատարանում Աշոտ Փաշինյանը հայտարարել է, թե ցանկանում է, որ Գայանե Մարտիրոսյանն ազատ արձակվի։ Մենք տեղեկացանք նաև, որ զոհված զինծառայողի մայրը միջնորդել է արագացված դատաքննություն իրականացնել և ասել, որ զղջում է կատարվածի համար։
Այսինքն, նեթադրվում է, որ դատարանն արագացված ընթացակարգով նիստ կանցկացնի և Գայանե Մարտիրոսյանն ազատ կարձակվի։
Քնար Մանուկյան