ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկուշաբթի օրը խմբակցության նիստ է անելու:
Արդեն գրել ենք, որ հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրվանից, մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի կհաստատի նիստերի օրակարգը:
Նիստերի մեկնարկին ընդառաջ՝ երկուշաբթի օրը, ՔՊ-ն խմբակցության նիստ կանի, որպեսզի քննարկի օրակարգի հետ կապված հարցեր, որոշեն՝ որ նախագծին ինչպես են քվերակում, ինչ ելույթներ են ունենալու:
Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը և նախարարները գալու են խորհրդարան, ուստի ԱԺ-ում թեժ է լինելու:
Քրիստինա Մուշեղյան