ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչու է Կարեն Անդրեասյանը «պատերազմ» հայտարարել դատարանի նախագահ Մխիթար Պապոյանին. վարչապետի որդու առևանգման գործը՝ ներքին կռիվների պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչու է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն օրես հավաքել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների եւ փակ քննարկում ունեցել, ապա Վերաքննիչ քրեական դատարանում համակարգող ընտրել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, այս ամենը սկսվել է ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանի որոշման հետ։ Վերջինս որոշել էր Գայան ե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխել և նրան տնային կալանքի տանել: Այս ամենից հետո էլ Կարեն Անդրեասյանը «կռիվ» է հայտարաել ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանի նախագահ Մխիթար Պապոյանին:

Հիշեցննեք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր , որ մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արշալույսները խաղաղ չեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գնացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու դատարանի դատավորների որոշ մասի հետ ժամերով փակվել, ներքին քննարկում իրականացրել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներքին քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների հասկացրել է, թե իրեն հատկապես Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկ անձ, որը կհամակարգի ողջ դատարանի աշխատանքը։
Թե ինչ քվեարկություն է եղել, պարզ չէ, բայց դատարանի շատ դատավորների համար զարմանալի կերպով Վերաքննիչ քրեական դատարանի համակարգող կամ ԲԴԽ Կարեն Անդրեասյանի աչք ու ականջներ ծառայող դատավոր է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։
Նշենք, որ Ռուբիկ Մխիթարյանն այն դատավորն էր, որին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում էր դարձնել ԲԴԽ անդամ, սակայն, ի հեճուկս իր ցանկությունների, ԲԴԽ անդամ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանից դատավոր Արշակ Վարդանյանը։ Հիմա ամենակարեւորի մասին. ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը որոշել Վերաքննիչ քրեական դատարանում իր հավատարիմ մեկին ունենալ։

Բանն այն է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանին չեն կարողանում վերահսկողության տակ պահել եւ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում իրենց ցանկալի որոշումները ունենալ, ուստի որոշել են Մխիթարյանի միջոցով իրավիճակը հսկել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս