Սովորական երկաթուղի է լինելու. Օվերչուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումը տևել է 9 ժամ։ Այս մասին Սոչիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակներում Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության թղթակցին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա հայտնել է, որ այդ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն կա հիմնարար կետերի շուրջ, թե օրինակ որտեղով է անցնելու երկաթգիծը, ինչպես է իրականացվելու մաքսային հսկողությունը։

«Դա սովորական երկաթուղի է լինելու, Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Բոլոր կողմերից ցանկություն կա հնարավորինս շուտ սկսել ապաշրջափակման գործընթացը», – ասել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետը հավելել է նաև, որ Հայաստանից է կախված լինելու ՌԴ ԱԴԾ-ի կողմից սահմանային հսկողություն իրականացնելու հնարավորությունը։




Լրահոս