Հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է պատկերված լինի։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա հիշեցրեց, որ այդպես է նախատեսված 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով։

Այսօր նիստի ժամանակ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախ ներկայացրել է ակցիզային հարկի համակարգը եւ դրույքաչափերը` սկսած 2019 թվականից: Ըստ նրա` յուրաքանչյուր տարի համամասնորեն բարձրացել են ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքի դրույքաչափերն ու գները:

Նշվել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանել 8 տոկոս. ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում 18 եւ ավելի տոկոսով, օղու եւ էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով:

Թունյանը նաև նկատեց, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով ծխախոտը պետք է վաճառվի առողջության հետ կապված վատ նկարներով։




Լրահոս