
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հրապարակված տեղեկության համաձայն՝ երկու կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց հնարավոր լուծումների հետ կապված հարցեր։
Այս ուղղություններով նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները և փոխադարձ շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև։ Նշվում է, թե հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։