
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն առաջիկա րոպեներին կհայտարարի իր հրաժարականի մասին, հայտնում է BBC-ն: Սպասվում է, որ նա այսօր կհանդիպի նախագահին և կառաջարկի ձևավորել կոալիցիոն կառավարություն` Հունաստանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Լուկաս Պապադեմոսի գլխավորությամբ, իսկ ինքը կհեռանա: